Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացու Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. Թրամփ Թրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասին Գերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարը Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ը

Քայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հայաստան

«Չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հայտնում եմ անվստահությունս». Դավիթ Սանասարյան

ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի եւ դառնա անկախ դատական համակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ հիշեցնելով, որ մի քանի օրից դատարանում քննելու են իր հայցադիմումը:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.


«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը եւ պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը եւ բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։

Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի եւ դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։

Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորեւ։

Սիրում եմ բոլորիդ։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետեւյալը.

«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդրի կողմից նախատեսված ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ, այն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, նշված պայմանն իմպերատիվ է, ենթակա չէ կամայական մեկնաբանության, իսկ օրենսդրի կողմից սահմանված պայմանի կատարված չլինելու հանգամանքի բացասական հետեւանքները որեւէ կերպ չպետք է դրվեն անձանց վրա կամ մեկնաբանվեն այնպես, որ անձանց համար առաջացնեն բացասական փաստական հետեւանքներ: Ինչ վերաբերում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների լույսի ներքո վերոնշյալ նորմի մեկնաբանությանը, ապա եւս մեկ անգամ փաստում եմ, որ նշված նորմում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից հետեւում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները գործել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից քննության առարկա դարձած իմ բոլոր հայտարարություններն արվել են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ից սկսած:

Հատուկ Պատասխանողի համար, եւս մեկ անգամ նշեմ, որ «Arlis» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում զետեղված որեւէ տեղեկատվություն ինքնին որեւէ կերպ չի կարող հերքել օրենքում սահմանված պահանջները եւ չի կարող դրվել անհատական իրավական ակտի հիմքում: Ավելին, իրավաբանական փաստերը չեն կարող հերքվել որեւէ իրավաբանակ ուժ չունեցող հանգամանքներով:

Անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով վարույթ հարուցելուն, եւս մեկ անգամ հարկ է նշել, որ Պատասխանողն իրավասու չէր վարույթ հարուցել իմ նկատմամբ՝ որպես «բարձրաստիճան պաշտոնատար անձի», քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ որեւէ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություն վերապահված չէր: Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից որպես հիմնավորում «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքը՝ հատկապես նշած օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը վկայակոչելուն, եւ դրանով վիճարկվող եզրակացությունը հիմնավորելու փորձերին, ապա անհրաժեշտ է Պատասխանողին նախ տեղեկացնել, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունմանն ուղղված վարույթը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 26-ին, դրա արդյունքում ընդունված եզրակացությունը (այդ թվում՝ որոշումը) ընդունվել է 2019 թվականի մարտի 18-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 28-ին, ուստի ինչպես նշված օրենքը, այնպես էլ դրանում զետեղված դրույթները տարածելի չեն սույն իրավահարաբերությունների վրա:

Հաջորդիվ, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքի ընդունումն ու դրանով հետադարձ ուժ տալուն վերաբերող համապատասխան իրավադրույթներ սահմանելու հանգամանքն ինքնին եւս մեկ անգամ հիմնավորում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավակարգավորումների շրջանակներում Պատասխանողը չէր կարող իմ նկատմամբ վարույթ հարուցել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները վերաբերում էին բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, հակառակ դեպքում, նման օրենսդրական կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չէր լինի:

Պատասխանողը, ներկայացված հայցադիմումի պատասխանում անդրադառնալով հայցադիմումի 2.1.3 ենթակետին, փաստացի նշել է, որ ղեկավարվել է 2012 թվականի հունիսի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված 3-Ա որոշմամբ (անհատական իրավական ակտով) եւ դրա հիմքով է, որ վարույթը հարուցվել է նշված հանձնաժողովի չորս անդամների կողմից, սակայն արդյունքում եզրակացույթունը տրվել է երեք անդամների կողմից: Տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք անհատական իրավական ակտով կարող էր նախատեսվել օրենքից տարբերվող կարգավորումներ, մասնավորապես՝ ըստ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ վարույթն իրականացնող մարմինն օրենքով ստեղծված հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմին է, որը վարութի արդյունքում տալիս է (ընդունում է) եզրակացություն, այսինքն, եզրակացությունները տրվում են (ընդունվում են) հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմնի կողմից:

Բացի այդ, առհասարակ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը կարող էր հաստատվել անհատական իրավական ակտով, թե՞ այն պետք է կարգավորվեր եւ հաստատվեր ներքին (լոկալ) կամ նորմատիվ իրավական ակտով:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.4 ենթակետին՝ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան հիմնավորումները ներկայացնելիս հիմք եմ ընդունել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվությունը, որն իմ կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո խմբագրվել է, սակայն, եթե ընդունենք, որ Էդգար Շաթիրյանը 2017 թվականի սեպտեմբեր ամսից այլեւս չի աշխատում Երեւանի պետական համալսարանում, միեւնույն է, նկատի ունենալով, որ սույն գործով վարույթը հարուցվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա, գտնում եմ, որ որեւէ պաշտոնատար անձ, ով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ վարչական վարույթի մասնակիցներից որեւէ մեկի հետ, ըստ էության, գործի քննության ընթացքում մեծ հավանականությամբ կարող է դրսեւորել սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ: Ուստի, սույն գործի քննությանն Էդգար Շաթիրյանի մասնակցությունը, այն պայմաններում, երբ եզրակացությունն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այլ՝ երեք անդամների կողմից, չեմ համարում իրավաչափ:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.5 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը՝ փաստում եմ, որ վարչական մարմինն էթիկայի կանոնի խախտման փաստը բացահայտելու համար առաջնահերթության կարգով պետք է հանրային ծառայողի արարքի (դրսեւորած վարքագծի) հատկանիշները համադրի օրենքով նախատեսված էթիկայի կանոնի խախտման հատկանիշների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքով նախատեսված չէ որեւէ դրույթ, որով սահմանված կլինեին էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Ուստի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայության եւ իրավակիրառ պրակտիկայում էթիկայի կանոնի խախտման դեպքերը բացահատված չլինելու պայմաններում, Պատասխանողի կողմից որեւէ հանրային ծառայողի կողմից թույլ տրված վարքագիծն էթիկայի կանոններին համապատասխանեցնելու հարցի գնահատումը չի կարող համարվել օբյեկտիվ:

Ինչ վերաբերում է հայցադիմումի 2.1.6 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը, ապա կրկին հայտնում եմ, որ որեւէ հանրային պաշտոնում պաշտոնավարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման պաշտոն նախատեսված լինի «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը նախատեսված չէ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով ո՛չ որպես պետական ծառայության պաշտոն, ո՛չ որպես համայնքային ծառայության պաշտոն, ո՛չ էլ որպես հանրային պաշտոն, ուստի նշված պաշտոնն իրեն վերագրող կամ զբաղեցնող անձը որեւէ կերպ չի կարող համարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված պաշտոնատար անձ, եւ, հետեւապես, չի կարող համարվել հանրային իշխանության մարմին՝ որն իրավասու է իրականացնել վարչարարություն:

Անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործով վիճարկվող եզրակացությունն ինքնին որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում եւ քննարկման առարկա պետք է դառնա եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու հանգամանքը՝ գտնում եմ, որ վիճարկվող եզրակացությունն անհատական իրավական ակտ է, ընդունվել է վարչական մարմնի կողմից (եթե կարելի է այդպիսին համարել Պատասխանողին), ունի արտաքին ներգործություն, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով եւ ուղղակի իրավական հետեւանքներ է առաջացրել իմ համար, մասնավորապես՝ վատթարացրել է ինչպես իմ իրավական, այնպես էլ փաստացի դրությունը, քանի որ նախքան եզրակացության տրամադրումը հանդիսացել եմ հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում երբեւէ վերագրված չէր էթիկայի նորմի խախտում, իսկ նշված խախտումն ինձ վերագրելու արդյունքում խախտվել է ինչպես իմ բարի համբավը, այնպես էլ իմ նկատմամբ հասարակության վստահությունը, միաժամանակ, նշված եզրակացությունը փաստացի ոչ իրավաչափորեն միջամտում է իմ ազատ արտահայտվելու եւ հասարակությանը հաշվետու լինելու իրավունքների իրացմանը»: