Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Մեծ Բրիտանիային Չինաստանի հետ գործարար և տնտեսական կապերի խորացման վտանգների մասին, այն ժամանակ, երբ վարչապետ Քիր Սթարմերը Պեկին կատարած այցի ընթացքում խոսել է երկկողմ հարաբերությունների վերակարգավորման դրական արդյունքների մասին։ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար՝ առանց մանրամասնելու իր մտահոգությունները հայտնում է reuters-ը։
Միաժամանակ Պեկինում Սթարմերը նախագահ Սի Ցզինպինի հետ երեքժամյա բանակցություններից հետո հայտարարել է «իրական առաջընթացի» մասին՝ ընդգծելով շուկաների հասանելիության բարելավման, մաքսատուրքերի նվազեցման և ներդրումային համաձայնությունների կարևորությունը։ Նա հատկապես կարևորել է վիզաների ազատ ռեժիմի և բրիտանական վիսկիի մաքսատուրքերի նվազեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք ներկայացնելով որպես փոխադարձ վստահության կառուցման քայլեր։
Սթարմերը նշել է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև՝ շեշտելով Լոնդոնի ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոնի հետ պաշտպանության, անվտանգության և հետախուզության ոլորտներում։ Նրա այցը Չինաստան տեղի է ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ եվրոպական դաշնակիցների աճող մտահոգությունների ֆոնին, մինչդեռ Վաշինգտոնը հայտնել է, որ նախապես տեղեկացված է եղել բրիտանական կողմի այցի նպատակների մասին։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս