ՊԵԿ-ն ահազանգում է մանիպուլյացիայի նոր մեխանիզմի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:
«Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է 45 000 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում և հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին:
Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինները որդեգրել են գործընթացների պարզեցման գործելաոճ, միաժամանակ՝ իրենց վերապահված գործառույթներով ապահովելով ՀՀ տնտեսական անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել