Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին
Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկում, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանն, ադրբեջանցի լրագրողն օգտագործեց ադրբեջանական քարոզչության համար արդեն սովորական՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։
Փաշինյանը շեշտեց, որ ԼՂ հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը։ «Եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա, դժբախտաբար, որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»,- հավելեց վարչապետը։
ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։
«Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում»,- հավելեց Փաշինյանը:
Անդրադառնալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային՝ Փաշինյանը հիշեցրեց, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրող երկրպագուներին։
«Պատկերացրեք՝ երկրպագուները հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Կարծում եմ՝ դա ամեն ինչի մասին խոսում է»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց` եղել են դեպքեր, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն թույլտվություն չի ստացել իշխանությունների կողմից:
«Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել»,- ընդգծեց Փաշինյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել