Մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները. Տոնոյանը, Մնացականյանը եւ Վանեցյանը Փաշինյանի ձեռքը պատանդ են. Աշոտյան
Այս կառավարությունն ապացուցում է, որ որեւէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտհրավերների հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այսօրվա կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հետ եւ այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսեւորովում է յուրաքանչյուր շաբաթ, այլեւ խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի եւ Արցախի շուրջ:
«Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաեւ երեկվա թեւավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները: Սա է կարծեք թե այսօրվա կառավարության հիմնական բանաձեւը, լոզունգը, որով նրանք փորձում են աշխատել»,-ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ. «Նա ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն: Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց հետո, վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված դիմադրության օջախների վրա: Այդ շարքը կարող ենք շարունակել սկսելով դատական իշխանությունից, հիշելով ԵՊՀ-ն, հավելելով Աբովյանը: Նա չի հանդուրժում, եւ չի հանդուրժելու որեւէ վայր, որեւէ ինստիտուտ, որեւէ քաղաք կամ հաստատություն, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի: Սա այն վտանգներն են, որոնց մասին մենք զգուշացնում էինք ամենասկզբից»:
Աշոտյանը համոզմունք հայտեց, որ իշխանությունները փորձում են ձեւավորել տոտալ վերահսկողության երկիր. «Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերին հանձնարարություններ տալ ուժայիններին որեւէ մեկին ցբխելու: Որեւէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում»:
Նա հավելեց, որ թյուր է կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը միայն. «Հետեւելով, թե ինչպես են կառավարության անդամները հետո փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ եւ անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ Արցախի հետ կապված, պետակլան դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել