«Իմ քայլի» պատգամավորի օգնականը արտերկիր գործողումների է մեկնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ իր օգնականը չի զիջում պատգամավորներին, եւ արդեն որերորդ դեպքն է՝ պատգամավորի փոխարեն օգնականին է արտերկիր գործուղում։
Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ այս օգնականը նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե է մեկնել։ Պատգամավորը խոստովանել էր, որ ինքն է այդպես «կարեւորել»։ Մայիսի 25-30-ը նույն օգնականը Նարեկ Զեյնալյանի, ինչպես նաեւ պատգամավորներ Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հետ գործուղվել է Չինաստան՝ Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու։
Մենք պարզեցինք, որ հրավերը եղել է չորս հոգու հաշվարկով, ծախսերն էլ ամբողջությամբ հոգացել է հայկական կողմը։
Բայց նույնիսկ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Բայց սա դեռ ամենը չէ․ երես առնելով, որ իր կարգավիճակը «շեֆի» ձեռամբ հավասարեցվել է պատգամավորին, օգնականը վերադառնալուց հետո հանձնաժողովի փորձագետների մոտ տեսարան է ցուցադրել։
Նա նեղվել է, որ պատգամավորներն ԱԺ ղեկավարությունից ստացել են օրապահիկ՝ մոտավորապես 200 հազարական դրամի չափով, բայց իր անունը չի եղել այդ ցանկում։
Երբ աղմուկը տարածվել է, Նարեկ Զեյնալյանը սաստել է օգնականին՝ բացատրելով, որ նա անգամ գործուղվելու իրավունք չուներ, ուր մնաց օրապահիկ ստանար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել