Պավել Դուրովը հրաժարվել է ուտելիքից
Ռուս գործարար, ծրագրավորող, ВКонтакте սոցցանցի և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ արդեն վեց օր է, ինչ քաղցում է: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այս մասին նա գրել է Telegram-ում:
Դուրովը խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում՝ միտքն ավելի մաքուր է դարձել, իսկ արդյունավետությունը բարձրացել է:
Գործարարը պատմել է, որ արդեն վեց օր է «ջրի հույսին է»: «Այս ամիս ես առավել խիստ տարբերակ եմ փորձում՝ ընդհանրապես ուտելիք չօգտագործել», - գրել է Դուրովը:
Նրա խոսքով՝ սննդից հրաժարվելու որոշումը միանգամից չի կայացրել: Նախ իր սննդակարգում թողել է միայն ձուկ և ծովամթերքներ, այնուհետև ամբողջությամբ հրաժարվել է ուտելիքից: Մինչ այդ Դուրովն արդեն դադարել էր միս, ոգելից խմիչնքեր, կոֆեին, դեղամիջոցներ և արագ սնունդ օգտագործել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից