Սոցցանցերում անհանդուրժողականությունը, վիրավորանքը վտանգավոր աստիճանի են հասել․ Արման Թաթոյան
Առհասարակ բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ և այլն ինձ համար խիստ անընդունելի ու դատապարտելի երևույթներ են։ Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նման տեսակետ հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի, հետագայում ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի միջադեպերի հետ կապված։
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ պետությունը նման իրավիճակներին պետք է շատ խիստ ու ժամանակին գնահատական տա։
«Կառավարության նիստում հնչեց այդ հարցը, վարչապետն էլ բարձրաձայնեց խնդիրը, ես էլ նշեցի, որ կարևորում եմ պետության կողմից ժամանակին տրված գնահատականը։ Գիտեմ, որ իրավապահ մարմիններում այս գործերի վերաբերյալ վարույթներ կան հարուցված։ Հրանտ Մարգարյանի և մյուս գործերով պետք է լրացուցիչ հարցումներ ուղարկենք, որ հասկանանք, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտված հանգամանքներն ինչին էին վերաբերում»,- ասաց նա՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ պետք է պաշտպանվեն խոսքի ազատության իրավունքը։
Սակայն Բագրատյանին նաև հետաքրքրում էր, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի կանխարգելվի բռնության դեպքերը։ Ի պատասխան պատգամավորի՝ Արման Թաթոյանը նշեց, որ միջոցառումները տարբեր են։ Թաթոյանի խոսքով՝ իրենք շատ պահանջկոտ են նաև իրավապահ համակարգի նակատմամբ։
«Եթե խոսեմ շատ ավելի լայն իմաստով, ապա կան իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Կարծում եմ՝ այսօրվա բռնության դեպքերին ազդում է սոցիալական ցանցերում առկա լարված ֆոնը, իրականում, շատ մեծ է անհանդուրժողականությունը, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը։ Մենք նաև մեր լրագրող գործընկերների հետ ենք աշխատում, որ վիրավորական մեկնաբանություններ հեռացնեն, որ այնպիսի վերնագրեր ընտրվեն, որը շատ էմոցիաներ չառաջացնի և այլն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան էլ խոսեց որպես նախկին լրագրող։
«Մեր լրատվամիջոցներն ուղղակի հնարավորինս կոռեկտ են, իսկ ատելության քարոզը սփռված է սոցիալական ցանցերում։ Որպես ԵԽԽՎ պատվիրակ՝ պետք է նշեմ, որ վերջին նիստերին վեհաժողովում քննարկվում է սոցիալական ցանցերում ատելության, բռնության քարոզն օրենսդրորեն կարգավորելու հարցը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել