Որոշ իրադարձություններ հուշում են, որ իշխանության պատկերացրած վեթինգի ավարտին ունենալու ենք գործադիրի կողմից վերահսկելի դատական համակարգ
«Փաստ» թերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով: Նման հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։ Կարևորելով դատական ռեֆորմի իրականացումը՝ ԲԴԽ-ն արձանագրում է. «Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաև միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, և այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են: Մի կարևոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»:
Թվում է՝ ԲԴԽ հայտարարությունը համահունչ է դատական ռեֆորմին նվիրված Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթին։ Սակայն այս հայտարարությունների ընդհանրությունը միայն երկու փաստի ամրագրումն է՝ որ դատական համակարգը չունի վստահության անհրաժեշտ ռեսուրս, ու անհրաժետ են արմատական բարեփոխումներ։
Սակայն այսքանով էլ ընդհանրություններն ավարտվում են, որովհետև ԲԴԽ հայտարարության մեջբերված հատվածից ակնհայտ է դառնում, որ բարձրագույն դատական մարմինը, ըստ էության, դեմ է վեթինգի կիրառմանը։ Հենց դրա մասին է «անցնցում զարգացումների» մասին շեշտված ընդգծումը։
Եթե անկեղծ լինենք, ապա առայժմ նույնիսկ իշխանության որևէ ներկայացուցիչ չի պարզաբանել, թե ինչ են հասկանում վեթինգ ասելով՝ սահմանափակվելով ընդհանրական ձևակերպումներով։ Համենայն դեպս, որոշ իրադարձություններ հուշում են, որ իշխանության պատկերացրած վեթինգի գործընթացի ավարտին մենք ունենալու ենք գործադիր իշխանության կողմից վերահսկելի դատական համակարգ։ ՍԴ անդամի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջմղումը ու համառորեն պտտվող խոսակցությունները, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է իշխանության թիմից կամ առնվազն իշխանության համար լրիվ յուրային մեկը, հենց դրա մասին են։
Այս համատեքստում շատ կարևոր է, որ ԲԴԽ-ն կայունացնող գործառույթ ստանձնի, որը մի կողմից կերաշխավորի դատական ռեֆորմի իրականացումը, մյուս կողմից դատական համակարգը զերծ կպահի քաղաքական կոնյուկտուրայից։ ԲԴԽ հայտարարությունը միտված է այս հրամայականին, այլ խնդիր է, թե ինչքանով է դատական բարձրագույն մարմինն ի վիճակի իրականացնել այս առաքելությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել