Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից
Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից: Այս մասին ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ եթե, օրինակ, ուսուցչի դրույքը կրճատվում է, այսինքն՝ աշխատավարձը փոփոխվում է, այդ դեպքում նա դո՞ւրս է մնում ապահովագրության համակարգից: «Երբ անձը մի անգամ մտնում է ապահովագրական համակարգ, նա 12 ամսվա ընթացքում արդեն համակարգի մեջ է: Համակարգի կայունությունը պետք է ապահովենք, չի կարող ամեն ամիս մեկը մտնել, դուրս գալ: Այդ դեպքում կունենայինք շատ անկանխատեսելի ծախսեր: Եթե մեկ ամսվա ընթացքում անձի աշխատավարձը կազմել է 200 հազարից ավելի, անձը ներառվել է ապահովագրական համակարգ, ապա նրա՝ հաջորդիվ աշխատավարձի փոփոխությունները դիտարկելի չեն, նա մնում է ապահովագրական համակարգում»,-պատասխանեց Ավանեսյանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար