Մոնիտորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանում աճում է. շրջակա միջավայրի նախարար
Արարատյան արտեզյան ավազանի հետ կապված խնայվել է լրացուցիչ 700 լիտր/վայրկյան ջուր, որը մոտավորապես տարեկան 25-23 միլիոն լիտր ջրածավալ է կազմում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Որևէ նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար չի տրվել այս ժամանակահատվածում, ավելին՝ մշակվել է ծրագիր և առաջարկ է ներկայացվել Եվրամիությանը, արդյունքում նախնական համաձայնություն կա դրամաշնորհներով հինգ միլիոն եվրոյի սահմաններում աջակցման: Այն նախատեսվում է ծախսել մի կողմից գույքագրված, ինքնաշատրվանող և լքված հորերի կոնսերվացման համար և մյուս կողմից՝ որպեսզի ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջուրը մղվի դեպի ոռոգման համակարգեր: Հույս ունենք, որ ֆինանսավորումը արագ կլինի և այդ ծրագիրը կիրականացնենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Սևանի իշխանին, նախարարն ասաց, որ իրենք մտահոգություններ ունեն: «Կերը ֆոսֆորի պարունակություն ունի և մոնիտորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանում աճում է»,-ասաց նա և նշեց, որ նախնական ուսումնասիրությամբ՝ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի պարունակությունը ավելի բարձր է քան այլ տարածքում:
Ինչ վերաբերում է Սևանի սիգին, ապա Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախատեսում են դիմել ակադեմիային, որպեսզի թույլատրվի 150 տոննա արդյունագործական որս, իհարկե որոշակի սահմանափակումներով՝ առաջնահերթությունը տալով մարզի բնակիչներին. «Մենք կարծում ենք, որ օրինական դաշտ մտնելու դեպքում կկարգավորվեն գնի հետ կապված հարցերը, քանի որ ես անընդունելի եմ համարում, որ այդ բնական միջավայրում, բնական կերով առկա կենսապաշարը վաճառվում է 30-50 դրամով: Տեսչական մարմնի կողմից նոր առաջարկ ենք ստացել՝ կանոնակարգելու վաճառքի փուլը, կարծում ենք, որ օրենսդրական կարգավորումը շատ արագ ևս պետք է տրվի, որ այն ժամանակ, երբ որսը արգելված է, վաճառքը ևս արգելված լինի»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել