Խոշոր չափերի յուրացման դեպք «Սիսիան» ԲԿ-ում, հարուցվել է քրգործ, Ոստիկանություն
Ոստիկանությունը հաղորդում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենները, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողների անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել