Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակում Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է Էրդողանը Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունը Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվում Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից Քննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ

20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մամուլ

Ապրիլյան պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող հանձնաժո­ղովը դառնալու է ազդեցու­թյան գործիք՝ ըստ քաղաքական նպատա­կահարմարության

«Փաստ» թերթը գրում է.

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժո­ղով ստեղծելու անհրաժեշտության մասին մա­յիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադար­ձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադար­ձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին:

Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամա­վորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնա­ժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատա­կաններ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը: Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողովի ուսումնասիրությունները:

Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այս­պես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին աս­պեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյոք Ա. Քոչարյանն ու իր գործընկերնե­րը կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանա­փակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կաս­կածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով:

Սակայն հանձնաժողովի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ: Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնու­թյան, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը:

Քառօրյա պատերազմի հետ առնչվող հար­ցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս: «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգաման­քը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախա­ձեռնելով միայն իր պատգամավորների ստո­րագրություններով:

Իհարկե, օրենքը նման ըն­թացակարգը չի արգելում, սակայն տարակու­սելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցու­թյունների դիրքորոշումները, նրանց ներկայու­թյունը՝ առհասարակ: Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին:

Մյուս կողմից՝ խորհրդարա­նական մեծամասնությունն իր նման վարքագ­ծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավա­դիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում: Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժո­ղովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցու­թյան գործիք, որը, ըստ քաղաքական նպատա­կահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ:


Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուր­ժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հար­ցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: