Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժումից. «փնտրվում» է շատ մեծ ոսկի՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթեւ հիվանդությամբ տառապողներին են այդ հիվանդանոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում եւ ինսուլինից, որն ստանում է մեծ չափաքանակով:
Բա ի՞նչ է լինելու։ «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»: Ե՞վ: «Եվ-ի պատասխանը ե՛ս չպետք է տամ»: Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք, կալանքից կազատվի, ավելին` պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին։ «Նման հարցերով` իրավապահներին, մենք միայն բուժում ենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել