Սպառնալ վեթինգով նշանակում է ստեղծել դատարանների կախվածություն իշխանությունից. Էլինար Վարդանյան (տեսանյութ)
Հայաստանի գործող իշխանություններն ուզում են պետական բոլոր կառույցներում ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի մարդիկ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:
«Սա վկայում է միահեծան իշխանության վտանգի մասին»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ ինքը չի ուզում խոսել թեկնածուի փորձի, մասնագիտական հմտությունների մասին, ինքը խոսում է գործընթացի մասին:
Բազմաթիվ ոլորտներում գործող իշխանությունները կրկնում են նույն ոճը, որով աշխատում էին նախորդ իշխանությունները: Ուզում են, որ դատական համակարգը կախվածության մեջ լինի իշխանությունից, եթե ոչ, «վիրահատական միջամտություններ կանեն»,- նշեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ դատական համակարգում փոփոխությունների կարիք կա և սա անվիճելի է, բայց դրանք պետք է կատարվեն զգույշ ու մտածված՝ հաշվի առնելով միջազգային փորձի դրական ու բացասական կողմերը, որպեսզի հետագայում իշխանության ձեռքում գործիք չդառնան:
«Սպառնալ վեթինգով նշանակում է ստեղծել կախվածություն: Իսկ ո՞վ է ասում, որ հաջորդ Ազգային ժողովը 5 տարի անց չի ուզի նորից վեթինգ անել: Սա առաջացնում է որոշակի լծակներ դատավորի նկատմամբ վերահսկողության: Բերում են Ալբանիայի փորձը, որտեղ որ վեթինգ է կատարվել: Հուսամ, որ գիտեն բոլոր այն խնդիրների մասին, թե ինչ է եղել վեթինգից հետո. ՍԴ-ն չի կարողանում գործել, սահմանադրական արդարադատություն իրականացնելու հնարավորություն չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ չի բացառում, որ նույնը Հայաստանին է սպառնում:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)