Համանախագահները ներկայացրել են ԼՂ կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ կայքում, համանախագահները մայիսի 27-ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մայիսի 30-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:
«Մեր այցելության գլխավոր նպատակը շփման գծում և սահմանում իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի անցկացրած քննարկումների շարունակությանը հետևելու հնարավորությունը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Խնդրանքի համաձայն՝ համանախագահները ներկայացրել են կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկները, այդ թվում և մարդասիրական և անվտանգության միջոցառումները:
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու համանախագահների առաջարկը՝ իրենց հովանու ներքո, և կայանալիք հանդիպման մանրամասների մասին կտեղեկացնեն համապատասխան ժամանակին»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջերս գրանցված զոհերի առնչությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրավիճակի սրումից խուսափելու համար:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը