ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախի իշխանությունների հետ քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման հարցով միջոցառումները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ երեկոյան հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու հրադադարի ռեժիմի պահպանման հարցով միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, հանդիպումից հետո ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին նշել է, որ քննարկել են միջոցառումները, որոնք կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:
«Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ էին: Միջոցառումները պետք է շարունակական լինեն: Ստեփանակերտում դրա անհրաժեշտությունը հասկանում են»,- նշել է նա:
Ռուս համանախագահ Իգոր Պոպովի խոսքով՝ միջնորդները Լեռնային Ղարաբաղում դրական արձագանք են լսել՝ կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ: Ինչպես նաեւ դրական արձագանք՝ կապված գերիների հարազատներին այցերի կազմակերպման հետ:
«Սկզբունքային համաձայնություն կա, մշակվում են մանրամասները»,- նշել է Պոպովը:
Այդ կապակցությամբ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես կողմ են մարդասիրական մոտեցմանը, սակայն նա ուշադրություն է դարձրել նրան, որ գերիների վերադարձի մասին քննարկման ժամանակ խոսք չի գնացել հանցագործներ Գուլիեւի եւ Ասկերովի մասին:
«Դրան այն տեսակներն են, որոնց պետք չէ պատահական սահմանախախտ համարել: Նրանք մարդասպաններ են, որոնք ծանր հանցագործություն են կատարել»,- ասել է Բաբայանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը