Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա․ Աշոտյան
Թե կողքը դեռ խելամիտ մարդիկ մնացել են, ապա ձեր իսկ շահերից ելնելով, փորձեք բացատրել ձեր վարչապետին, որ այդքան համփ արածը չի մարսվելու ու դուրս է գալու ոչ միայն իր, այլեւ, ցավոք, պետության քթից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վաղը բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։
«Իր պաշտոնավարման առաջին տարվանը նվիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ հարցեր ավելի հեշտ կլուծեր փողոցով, քան վարչապետի կաբինետից։
Անմիջապես հետո հրավիրեցի հանրության ուշադրությունը այս անթաքույց սպառնալիքի եւ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնականապես թաղելու հոխորտանքի վրա։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա։
Զավթելով գործադիր իշխանությունը, ձեւավորելով օպերետային Ազգային Ժողով, Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա։ Հիշեցնեմ, որ ամիսներ շարունակ նա փորձ է անում կուլ տալ նաեւ չորրորդ իշխանությունը։
Նիկոլի քաղաքական ախորժակը փաստորեն չի զիջում իր ուտելու մոլուցքին։ Թե կողքը դեռ խելամիտ մարդիկ մնացել են, ապա ձեր իսկ շահերից ելնելով, փորձեք բացատրել ձեր վարչապետին, որ այդքան համփ արածը չի մարսվելու ու դուրս է գալու ոչ միայն իր, այլեւ, ցավոք, պետության քթից»,- ասված է Աշոտյանի գրառման մեջ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը