Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ժողովրդի մի մասին ամբոխ դարձնել
Նիկոլ Փաշինյանին մի բան հաստատ հաջողվեց․ նա կարողացավ ժողովրդի մի մասին ամբոխ դարձնել։
Եվ սա պատահական չէ․ երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թևերը կտրելու, ասֆալտին փռելու և այլ նման հայտարարություններ, երբ արդարադատությունը հեռախոսային է կամ փողոցային, դատավորն՝ ահաբեկված, սա դառնում է ընդունելի վարքագիծ ու նորմ։ Սա ժողովրդից ամբոոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է։
Այո՛, ամբոխ․ անգամ ամբոխը կվարանի երեք տարեկան երեխաների ուղղությամբ հարձակվելուց առաջ։ Այո՛, ամբոխ, որովհետև ամբոխը չունի զսպանակ ու նրան ոհմակի փիլիսոփայությունն է առաջնորդում։ Դուք ձեր մթագնած ուղեղներին հաշիվ տալի՞ս եք, թե ում եք վանկարկում․․․Դաշնակցության անունը տալուց առաջ մտածեք, իհարկե, եթե ունակ եք։
Իսկ ժողովրդի մեջ այս փողոցային որակների և ոչ մարդկային ինստինկտների ներմուծումը թանկ է նստելու մեր պետության վրա, այն պետության վրա, որի անկախության համար իմ դաշնակցական ընկերները կյանքով են հատուցել։
Պրն․ վարչապե՛տ, կառավարեք, զսպեք այս ոչնչատեսիլ ընթացքը, ափսոս է մեր ժողովուրդը․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում