Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ...
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանում են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ... բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։
Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։ Նախ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է... Բայց ամենակարևորը. ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են... Դուք հասկանում ե՞ք սա ինչ է նշանակում, առհասարակ մտածում ե՞ք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանում ե՞ք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։
Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում