Ինչպես են հայ ժողովրդին «պատրաստում խաղաղության»
Երբ հասարակությունը պառակտվի մինչև վերջին բջիջն ու մոլեկուլը, արդեն առանձնապես կարիք չի լինի նույն այդ հասարակությանը «պատրաստել խաղաղության»։
Մասնատված ու բիոզանգվածի վերածված հասարակությունն արդեն պատրաստ կլինի «խաղաղության» հարևան ու թշնամի երկրի «խաղաղարար» առաքելության շրջանակներում։
Հիմա մենք բաժանման ու պառակտման, ատելության ու թույնի տարածման, կեղծ ներքին օրակարգերի ու վտանգավոր արտաքին խաղերի արագացված գործընթացի մեջ ենք։
Նման մթնոլորտ կար Կարսի անկման ժամանակ։ Նման վիճակ կար նաև Ադրբեջանում Էլչիբեյի նախագահության ժամանակ։ Արդյունքում՝ մենք օգտվեցինք թշնամու ներքին իրավիճակից։
Եթե հիմա մեզ մոտ է էլչիբեյական ծրագիր իրականացվում, ապա կարելի է շնորհավորել մեր թշնամիներին։ Իսկ եթե նման ծրագիր չկա, և այս ամենը անգրագիտության ու հոգեկան շեղումների հետևանք է, ապա կրկին կարելի է շնորհավորել մեր թշնամիներին։ Քանզի արդյունքը երկու դեպքում էլ նույնն է։
Ինքներս մեզ շնորհավորելու համար պետք է փոխենք այս վիճակը։
Իրանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ ու աննախադեպ զարգացումները, Արցախի հարցով սողացող վտանգները և ներքին կյանքում առկա մարտահրավերները բոլորիս պետք է սթափեցնեն։
Այսպիսի բզկտվածությամբ մենք որպես ազգ ու պետություն հեռու չենք գնա։ Պետք է կանգ առնել ու առաջ նայել, այլ ոչ թե ապրել անցյալի հետ հաշիվ մաքրելով։
«Պանդորայի արկղը» բացելը հեշտ է։ Փակելն է դժվար։
«Պանդորայի արկղ» բացելն, ի դեպ, «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» լավագույն գործիքներից է։ Այն շատ ավելի բարեհունչ ձևակերպում է, քան «կապիտուլյացիա» բառը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում