Սիրո և ատելության նեղ սահմանը
88–ի շարժումից հետո իշխանության եկավ ՀՀՇ–ն։ Համաժողովրդական էյֆորիան այդ փուլում շատ մեծ էր։ Մարդիկ ունեին գերբարձր մոտիվացիա և ակնկալում էին գերարագ արդյունքներ։ Հեղափոխական ալիքն առաջացրել էր հեղափոխական սպասումներ, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր հեղափոխական «լոմկայի»։
Ջերմուկով ու մոլիբդենով գերհզոր Հայաստան կառուցելու պատրանքները շատ արագ վերացան։ Մարդիկ նաև հասկացան, որ Ղարաբաղը ոչ թե գոռալով է մերը լինելու, այլ կռվելով։
Շատերը սպասում էին, որ բուն անկախությունն արդեն հերիք է, որպեսզի լավ ապրեն։ Հետո տեսան, որ անկախությունը քրտնաջան աշխատանք ու պատասխանատվություն է պահանջում։ Պատրանքները փոխարինվեցին կասկածներով։ Էյֆորիային հաջորդեց ֆրուստրացիան՝ հիասթափությունը։
Եկավ կուռքերին տապալելու ժամանակը (դասեր, սակայն, չքաղվեցին, քանզի նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունը դարձավ կուռքերի ստեղծման ու տապալման խրոնոլոգիա)։
ՀՀՇ–ական իշխանության ձևավորումից ընդամենը մեկ տարի անց լսվում էին նախագահի հրաժարականի պահանջներ։
Այդ փուլում շատերն սկսեցին հայտարարել, որ իրենք 88–ին Ազատության հրապարակ չեն եկել ու չեն մասնակցել շարժմանը, մինչդեռ 88–ին դժվար էր հայության մեջ գտնել մեկին, ով չասեր, որ անձամբ է մասնակցում շարժմանն ու ոչ մի հանրահավաք բաց չի թողել։
Մի որոշ ժամանակ անց քանի՞ մարդ է հայտարարելու, որ 2018–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ մի հանրահավաք բաց չի թողել ու անձամբ է փակել այսինչ փողոցը...
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում