Ադրբեջանի ծրագրերի մեջ էր մտնում Արցախի մայրաքաղաքի ոչնչացումը եւ Մեղրիի գրավումը. Ստեփանակերտ
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Արցախի բանակը կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Այս մասին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում:
«Ադրբեջանի ծրագրերի մեջ չէր մտնում մի քանի հեկտարի գրավումը: Բաքվի ծրագրերի մեջ էր մտնում ապրիլի 24-ին Ստեփանակերտի ոչնչացումը, իսկ Մեղրին գրավելը: Բնականաբար, այս ծրագրերը չէին իրականանալու: Այդ բլից-կրիգը ամբողջությամբ ձախողվեց: Պատմության մեջ քիչ են ի սկզբանե նման ձախողման օրինակները»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նա, միաժամանակ, ընդունեց որոշակի խնդիրների առկայությունը: «Խնդիրներ կան, եւ դրանք լուծվում են: Սահմանի ամրացման վիթխարի աշխատանք է կատարվել, դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Կա նաեւ աշխատանք, որը չի երեւում, բայց զգալի նշանակություն ունի բանակի ամրապնդման համար»,- նշեց Դավիթ Բաբայանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը