Պայքար կոռուպցիայի դե՞մ, թե՞ օրինականացված կոռուպցիա
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Այսպիսով «սիրո,թավշյա» հեղափոխականները սկզբում իրենք իրենց պարգևատրեցին, այն պատճառաբանելով աշխատանքի «ահավոր ծանրաբեռնվածությամբ», ինչպես նաև կաշառքի վերցնելու գայթակղությունից զերծ մնալու համար, իսկ այժմ արդեն իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացնում, հավանաբար, նույն «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»։Արդեն իսկ սույն բացատրությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Արդյո՞ք սրանից չի հետևում, որ իշխանության եկած հեղափոխականները ոչ թե, ինչպես հանրությանն էր թվում, նվիրյալներ են, այլ «համապատասխան» իրենց ֆինանսա-նյութական վիճակը բարելավելու համար «պայքարող» շարքային գործիչներ։ ԵՎ արդյո՞ք հայաստանյան պայմաններում շուրջ 400-700 հազար դրամ և ավելի աշխատավարձերը համարվում են ցածր «սկզբունքային հեղափոխական նվիրյալների» համար։ Թե՞ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է անցում դեպի «օրինականացված կոռուպցիա»։ ԵՎ վերջապես․ ես դեմ չեմ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, հետևյալ պայմանների դեպքում․
1.Երկրի տնտեսական վիճակի ընհանուր բարելավման դեպքում, որի արդյունքում էականորեն բարձրանում են կենսաթոշակները, աշխատավարձերը, վերացել, կամ՝ լավ համարյա վերացել է աղքատությունը։
2. Աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը կայացնում են ոչ թե իրենց համար, այլ հաջորդ՝ ընտրություններից հետո իշխանության եկող պաշտոնյաների համար։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել