Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում «Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ
Կարծիք

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան

 

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել դիմել իր ավագանուն քաղաքապետի, նրա տեղակալների և այլ աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու առաջարկությամբ: Հավանաբար, քաղաքապետն առաջնորդվում է այն թեզով, որ այդ նպատակի համար օգտագործման ենթակա միջոցները Երևանի բյուջեի միջոցներն են, իսկ Երևանի բյուջեն տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավասությունը վերապահված է քաղաքի իշխանություններին և վերջիններս էլ փորձում են օգտվել օրենքով իրենց վերապահված այդ իրավասությունից: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա պարոն քաղաքապետը պետք է նաև գիտակցի, որ օրենքը պահանջում է, որ տեղական իշխանություններն այդ իրավասությունն իրացնեն բացառապես սեփական քաղաքական պատասխանատվությամբ, այսինքն իշխանություններն ուղղակիորեն ստանձնում են այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Ավելին, օրենքը հրամայաբար պահանջում է, որպեսզի տեղական իշխանության որոշումները բխեն համայնքի ազգաբնակչության շահերից և նպաստեն համայնքում առկա խնդիրների լուծմանը: Օրենքի իմպերատիվ այս պահանջների պարագայում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբախշ մեկնաբանել Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ և աննախադեպ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը:

Տեղյա՞կ է արդյոք, պարոն քաղասքապետը, որ իր քաղաքում դեռևս քիչ չեն վթարային շենքերում ծվարած և ցանկացած հորդ անձրևից երեխաների գլխին խարխլված պատերը քանդվելու վտանգի մեջ ապրող ընտանիքները: Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, որ Սարի թաղի հարյուրավոր ընտանիքներ ապրում են սողանքների ամենօրյա սպառնալիքի տակ և հորդառատ անձրևներից տարեց տարի խարխլվող ու քանդման վտանգի մեջ գտնվող պատերից ներս՝ կոմունալ- կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Նման օրինակները ցավոք շատ են: Մի՞թե ողջամտությունը, իշխանության պատասխանատվության գիտակցումը և, վերջապես, բարոյականության տարրական ընկալումները չեն պահանջում, որ եթե բյուջեում առկա են միջոցներ, ապա վարձատրության տեսքով այդ միջոցները սեփական գրպանները դնելու փոխարեն պետք է ուղղել ֆոնդային բյուջե և լուծել մեր բնակիչների ամենահրատապ խնդիրները:

Զավեշտալին այն է, որ քաղաքապետն իր քայլով բացահայտեց այս տարեսկզբից տեղական տուրքերի դրույքաչափերի աննախադեպ բարձրացման գլխավոր նպատակը: Պարզվում է տեղական տուրքերի դրույքաչեփերը բարձրացվեցին ոչ թե հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներին այդ միջոցները ուղղելու, այլ սեփական վարձատրությունը շեշտակի ավելացնելու նպատակով: Այս մոտեցումը, ըստ էության, մի քանի ամիս աշխատելու պարագայում իրենց պարգևավճարներ նշանակելու արատավոր պրակտիկայի տարամաբանական շարունակությունն է: Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան, ընդ որում, քաղաքական անպատասխանատվությամբ և ցինիզմով ուղեկցվող հանրային միջոցների համակարգված թալան: Ի դեպ բոլորովին կապ չունի քաղաքապետը վերը նշված առաջարկը կներկայացնի Երևանի ավագանու դատին թե ոչ, կապ չունի նաև թե ներկայացնելու դեպքում ինչպիսի որոշում կկայացնի Երևանի ավագանին:

Անկախ այդ ամենից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր այդ քայլով իրեն զրկել է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից: Կարծում եմ եզրակացությունները պետք է թողնել նրան և իշխող կուսակցությանը»: