Ջղային երջանկություն
Հարցումներով պարզվել է, որ Հայաստանն աշխարհի ամենաջղային երկիրն է։ Ջղայնացած է բնակչության 45 տոկոսը։ Մեզանից համեմատաբար քիչ ջղային են իրաքցիներն ու պարսիկները։
Նույնիսկ հետքադդաֆիական Լիբիայում, որտեղ բազմաթիվ ցեղախմբեր իրար են բզկտում ու քայքայում պետությունը, ավելի քիչ են ջղայնացած, քան Հայաստանում։
Արդյունքները 2018 թվականինն են, բայց հայտնի չէ, թե նախորդ տարվա որ ամսում են արել հարցումը։
Ներկա իշխանություններն այս «ջղային» թվերին նայելով՝ կասեն, որ հարցումը նախորդ տարվա ապրիլից առաջ է արվել, իսկ նախկինները կասեն, որ հետազոտությունն արվել է ապրիլից հետո։
Մարդկանց մի մասը կարող է ասել, որ մեր ժողովուրդը գրեթե կիսով չափ ջղային է եղել 2018–ին, իսկ մյուս մասը կարող է պնդել, որ մեր ժողովրդի կեսից ավելին երջանիկ է եղել. նայած՝ ով ինչպես է ընկալում կիսով չափ լցված բաժակը։ Դրանից, սակայն, ջղային մարդկանց վիճակը չի փոխվի։
Եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիներին ասվում է, որ մենք ոչ թե ապրելու ենք, այլ արդեն իսկ ապրում ենք անճանաչելիորեն նոր և ընդհուպ մինչև երջանիկ Հայաստանում՝ սկսած 2018–ի ապրիլի 23–ից կամ մայիսի 8–ից։
Հարցումների հեղինակները ցույց են տվել, որ մենք 2018–ին գործ ենք ունեցել «ջղային երջանկություն» երևույթի հետ։ Եվ իրոք, 2018–ին կային և՛ ջղայիններ, և՛ երջանիկներ (դե, իսկ երջանիկ ապուշներ միշտ էլ կան՝ անկախ հարցման արդյունքներից)։
Հետաքրքիր է՝ եթե այս տարի անցկացնեն նույն հարցումը, ապա ինչպիսի՞ պատկեր կստացվի։ Մարդկանց մասով դժվար է կանխատեսել հարցման արդյունքները, բայց ոչխարները պետք է որ 100 տոկոսով երջանիկ լինեն, քանզի հարազատ կառավարությունը բազմանալու և ազատորեն արտահանվելու հնարավորություն է տվել։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում