«Քաղաքական գործոնը հայ-ռուսական գազային բանակցություններում եթե դոմինանտ չէ, ապա սկզբունքային կարևորություն ունի»․ Դուբնով
«Կարծում եմ, որ հնարավոր է այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի և ՌԴ-ի հետ հարաբերությունները չտուժեն, և գազի գները ոչ թե ավելանան, այլ իջնեն, և վերջապես Երևանը դառնա տարածաշրջանային պրոյեկտների մաս, որը չափազանց կարևոր է Երևանի համար»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 30-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։
Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ ԵԱՏՄ-ում բնական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում՝ նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը ՀՀ առաջնահերթություններից մեկն է։
Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովի խոսքով՝ եթե քաղաքական գործոնը հայ-ռուսական գազային բանակցություններում դոմինանտ չէ, ապա սկզբունքային կարևորություն ունի։
Ըստ նրա, հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված փոխըմբռնման պակասն արտահայտվում է այս բանակցություններում։ Դուբնովի համոզմամբ, հաշվի առնելով հայկական շուկայի ծավալները, այստեղ կարող է լինել ցանկացած գործոն, բացի կոմերցիոնից։
Նա նաև նշեց, որ սա ՌԴ արտաքին տնտեսական քաղաքականության բաղադրիչն է, ՌԴ-ն մեծ արտաքին քաղաքականությունից այս հարցը չի տարանջատում։
«Ինչպես երևում է, Մոսկվան, Երևանը, Թեհրանը, Թբիլիսին աշխատում են ձևավորել նոր գազային սխեմա, որը փոխշահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Այս բանակցություններում, ինչպես երևում է, Հայաստանը գլխավոր դերում չէ, բայց Երևանը կփորձի գտնել իր տեղն այս քննարկումներում։ Որքանով դա իրեն կհաջողվի՝ դեռ հասկանալի չէ, բայց գազային բանակցությունների ավարտը կդառնա քաղաքական, դիվանագիտական Երևանի խորամանկության և ճկունության ցուցիչը, քանի որ Երևանի համար նմանատիպ յուրաքանչյուր տարածաշրջանային սխեմա շահավետ է լինելու, հնարավորություն է լինելու։
Կարծում եմ, որ հնարավոր է այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի և ՌԴ-ի հետ հարաբերությունները չտուժեն, և գազի գները ոչ թե ավելանան, այլ իջնեն, և վերջապես Երևանը դառնա տարածաշրջանային պրոյեկտների մաս, որը չափազանց կարևոր է Երևանի համար»,-ասաց Վադիմ Դուբնովը։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում