«Մեր արդյունաբերության ողնաշարը կոտրվեց». Հայաստանից սեւ մետաղի ջարդոնի արտահանման համար տուրք կսահմանվի
Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնը արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները եւ կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։
Նշենք, որ կառավարության նիստում քննարկվում է ջարդոնի արտահանման վրա նույնպես տուրք սահմանելու հարցը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով, եթե հետագայում խնդիր ձեւակերպվի, որ ջարդոնի որոշ տեսակներ չեն սպառվում Հայաստանում, ապա արտահանող ընկերություններին գումարի փոխհատուցման միջոցով թույլ կտրվի արտահանել դա, բայց այս պահին այդ խնդիրը դեռ չկա։
Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:
Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդանուր առմամբ, աշխատում են շուրջ 1200 մարդ և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
Նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել նույնիսկ հայկական ծագում ունեցող ջարոդոնի վրա:
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից ավելացրեց, որ այս պահին համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն նաեւ Հայաստանի տարբեր վայրերում աղբի նման կուտակված մեքենայի թափքերը եւ այլ մետաղի ջարդոնը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վերմիշյանն էլ նկատեց, որ ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողջնաշարը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից