Եվս մեկ վիճակագրական հանելուկ
ԱՎԿ–ի հրապարակած մակրոտնտեսական եռամսյակային ցուցանիշներում հանելուկային թվերի պակաս չկա։
Հարցն այն չէ, որ տվյալները սխալ են. այլընտրանքային տեղեկատվական աղբյուրի բացակայության պայմաններում պետք է հիմք ընդունել պաշտոնականը։ Խնդիրն, ըստ այդմ, վիճակագիրներին չի վերաբերում։
Հարցն այն է, որ կան տվայլներ, որոնք որոշակի կազուսներ են պարունակում իրենց մեջ, հարցեր են առաջացնում և վիճակագրական ֆենոմեն են։
Այդ ֆենոմեններից մեկի մասին երեկ գրել էի։ Ներկայացնեմ մեկ այլ ֆենոմեն, որի մասին պարբերաբար բարձրաձայնում է «Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Ara Galoyan-ը։
Ըստ ԱՎԿ–ի՝ այս տարվա առաջին եռամսյակում, 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 14 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 10,8 տոկոսով։
Ստացվում է, որ մեր արդյունաբերությունը և շինարարությունն աճում են՝ ի հեճուկս էլեկտրաէներգիայի արտադրության նվազման։ Մենք սկսել ենք քամու և արևի էներգիա՞ օգտագործել տնտեսության նշյալ ճյուղերում։ Թե՞ հիմա նոր բան չենք արտադրում և ընդամենը նախորդ տարվա արտադրածն այս տարի ենք իրացնում, ու դա է պատճառը, որ հոսանքի ծավալի նվազում է արձանագրվում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի ֆոնին։ Իսկ միգուցե ա՞յլ պատճառներ կան, որոնք բերել են էլեկտրաէներգիայի արտադրության նվազմանը (օրինակ՝ արտահանման մասով)։
Մի խոսքով, հարցեր կան, որոնց պատասխանները տալու համար ամբողջական տեղեկատվության պակաս կա։ Հենց որ պաշտոնապես այդ տվյալները հրապարակվեն, մեր կենտրոնն անպայման կտա իր գնահատականը։
Ուշագրավն այն է, որ սա կարճաժամկետ ֆենոմեն չէ։ Նոր իշխանությունների ձևավորումից հետո այս հակադարձ համեմատական կապն արդյունաբերության աճի ու էլեկտրաէներգիայի արտադրության նվազման միջև արձանագրվել է գրեթե ամեն ամիս։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում