Տոնի գաղափարական մասը հանրությանն այդքան էլ հասկանալի չէ, փորձում են ծիսական մասն անել, այն էլ, ինչպես միշտ, ստացվել է ավանդական խորովածով. Ս. Դանիելյան
«Տոնի բովանդակային մասը չկա, կա հերթական խորովածը՝ ծիսականացված վիճակով»: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա միջոցառումներին:
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Քաղաքացու օրը տոնելն առաջին հերթին իշխանության լեգիտիմության խնդրի համար է արվել:
«Ցանկացած հեղափոխություն ունենում է իր հեղափոխական խորհրդանիշները, ատրիբուտիկան և այլն: Հայտարարել են, որ հեղափոխություն է եղել և որոշել են հեղափոխության օր հայտարարեն»,-ասաց ա:
Ըստ Դանիելյանի՝ հետևելով միջոցառումներին՝ տպավորություն է ստացել, որ գաղափարական մասը հանրության համար այդքան էլ հասկանալի չէ: «Գործող իշխանությունների ինտելեկտուալ պոտենցիալը, երևի, չի հերիքում հասանելի դարձնել գաղափարական մասը: Այսինքն՝ գաղափարական մասը չկա, փորձ է արվում ծիսական մասը անել, այն էլ, ինչպես միշտ, ստացվում է ավանդական խորովածով և նարդով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում «Իրազեկ քաղաքացի» թեմայով տարվող քննարկումներին, որոնք նպատակ ունեն անդրադառնալ քաղաքացու գիտակցության բարձրացմանը, Դանիելյանն ասաց, որ տպավորությունն այն է, որ դա բովանդակային մասը գտնելու ինչ-որ փնտրտուք է:
«Ծիսական մասը մտցվել է, օրը հայտարարվել է, և հիմա հայտարարվելուց հետո բովանդակային մասի որոնումներն են գնում, որպեսզի նաև հանրությանը ներկայացնեն: Ինչպես միշտ՝ սկզբից հայտարարվում է որևէ բարեփոխման մասին, հետո մտածում են, ինչն են բարեփոխելու, ինչպես օրինակ՝ կառավարության կառուցվածքն են փոխում, հետո նոր մտածում ինչն են փոխում և ինչի համար: Սա նույն տրամաբանության մեջ է»,-ասաց նա:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում