«Դեռ երբեք մանկական «Ձայն»-ում այսպես չէր հաղթել գումարը». Ալսուի դստեր հաղթանակը մրցույթում խայտառակություն են անվանել (տեսանյութ)
Համացանցի օգտատերերին զայրացրել է «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ռուսական տարբերակի վեցերորդ եթերաշրջանում երգչուհի Ալսուի 10-ամյա դստեր՝ Միկելլա Աբրամովայի հաղթանակը: Նախագծում նրա հաղթանակը «վաճառված» են անվանել, իսկ նրա ելույթները՝ խայտառակություն: Հեռուստադիտողները մեկնաբանություններ են թողել YouTube-ում տեղադրված տեսագրությունների տակ:
«Սիրտս ցավում է մյուս երեխաների համար: Հերթական անգամ հաղթեց գումարը»,- գրել է օգտատերերից մեկը:
«Խայտառակությո՛ւն, դեռ երբեք մանկական «Ձայն»-ում այսպես չէր հաղթել գումարը»,- գրել է մեկ այլ օգտատեր:
«Ուզում ես ուղղակի հայհոյել: Ինչպե՞ս կարելի է տաղանդավոր երեխաներից գողանալ հաղթանակը»,- գրել է մեկ ուրիշը:
Մի օգտատեր էլ գրել է. «Այսօր Ալսուի ընտանիքը գնեց «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հուղարկավորությունը»:
Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության արդյունքում դուրս մնացին նախագծից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները