Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում «Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար
Կարծիք

Զելենսկիին տված Փաշինյանի խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն. Տրոֆիմչուկ

Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես դեմոկրատը դեմոկրատի, և անգամ որպես «դեմոկրատ ավագ եղբայր», որը, ինչպես թվում է, անցել է ավելի դժվար փորձություններ իշխանության գալիս: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ Ուկրաինայի նախագահին ուղղված խորհրդի մասին:

«Սակայն ակնհայտ է, որ այդպես չէ, քանի որ Զելենսկիի դիմաց Ուկրաինայի իշխանություններում ոչ թե «Ստալինը» կամ «Բրեժնևն» էին, այլ դեմոկրատ ներկայացվող Պորոշենկոն: Ես նաև կցանկանայի նշել, որ Հայաստանի առաջնորդի՝ ուկրաինացի իր գործընկերոջն ուղղված խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն, որ օրինակ՝ Փաշինյանի մոտ ստացվել է այնպես իրեն ներկայացնել, որ Մոսկվան դա ընդունի: Եվ հիմա այդ փորձով Երևանը կիսվում է եղբայրական Կիևի հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա. եթե լինի ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել էր Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին իրական հարաբերություններին, ապա ռուս փորձագետի խոսքով, դրանք հեռու են իդեալական և իսկապես գործընկերային լինելուց, քանի որ Կրեմլը դեռ վերջնականապես չի հասկացել Հայաստանի վարչապետի գործողությունների ռազմավարությունը։

«Իսկ Փաշինյանի գործողությունները հիմա կենտրոնացած են նրա վրա, որ աստիճանաբար սկսի թելադրել իր պայմանները հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղություններով: Կասեմ կոպիտ, բայց հասկանալի ձևով․ նման ձգտումը՝ «Մոսկվային ծնկի բերել», ստիպել նրան ընդունել «նոր Երևանի» գործողությունների ոճը ողջունվում է Փաշինյանի կողմնակիցների կողմից տարբեր մակարդակի ինֆորմացիոն սեգմենտներում, այդ թվում՝ սոցցանցերում»,- ասաց նա:

Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ դա ևս ցույց է տալիս, որ այս հարցում էլ Երևանը ձգտում է ուժեղացնել իր համագործակցությունը Կիևի հետ, հատկապես երբ հաշվի է առնվում, որ Զելենսկին անմիջապես սկսել է խոսել «տեղեկատվական պատերազմի» մասին: «Առայժմ միայն Դոնբասը նկատի ունի, բայց այդտեղից արդեն հեռու չէ հենց Ռուսաստանին նմանատիպ պատերազմ հայտարարելուց»,- ասաց նա:

Դիտարկման հետ, թե Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի և իր հարաբերությունները լավ են, Գրիգորի Տրոֆիմչուկը համաձայնեց:

«Այո՛, Նիկոլ Վովայևիչը մշտապես հայտարարում է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, բայց իրականության մեջ դրանք այլ տեսք ունեն: Օրինակ՝ Մոսկվան տեսնում է, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի շրջապատը: Ես նկատի ունեմ ոչ պետական, հասարակական կազմակերպություններին, որոնք արևմտյան ծրագրերում աշխատելու մեծ փորձ ունեն: Բայց ինքը՝ Փաշինյանը, կարծում է, որ այդ փաստը Մոսկվան սիպված է ընդունել: Եվ դա միայն մեկ օրինակ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում նույն քաղաքականությունը չի վարվի, ինչպիսին վարվում է Ուկրաինայում:

«Դրա համար սպասում ենք առաջին արդեն պաշտոնական խոսքերը Վլադիմիր Զելենսկիից՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը: Եվ այդ ժամանակ միանգամից պարզ կլինի՝ ում հատկապես կլսի Ուկրաինայի նոր նախագահը՝ Փաշինյանի՞ն, Մեյի՞ն, Թրամփի՞ն, թե՞ ուրիշ մեկին»,- ասաց նա: