Հայ-չինական հարաբերությունները չե՞ք ուզում «աննախադեպ» դարձնել
Պեկինի միջազգային համաժողովին Ադրբեջանի կողմից մասնակցում է նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանը ներկայացված է փոխվարչապետի մակարդակով, Հայաստանը՝ բնապահպանության նախարարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ համարելով, որ նախարարի մակարդակով մասնակցությունը չի արտահայտում չինական «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ծրագրի ամբողջական կարևորությունը եւ Հայաստանի հնարավոր ակնկալիքները։
«Հայ-չինական հարաբերությունները չե՞ք ուզում «աննախադեպ» դարձնել
Վաղը Պեկինում մեծ հանդիսավորությամբ մեկնարկում է գլոբալ նշանակության միջազգային ֆորում, նվիրված «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» մեգանախագծին:
Հիշեցնեմ, որ այդ նախագիծը Չինաստանի նախաձեռնությունն է, որով ենթադրվող ներդրումների ծավալը գերազանցում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ հիմնական նպատակն է ստեղծել Եվրոպան Ասիային կապող ժամանակակից երեք լոգիստիկ, տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքներ:
Ակնհայտ է, որ նման գլոբալ նախաձեռնությունը խիստ հետաքրքիր է տարբեր երկրների համար, իսկ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումները արդեն տեսանելի են և առաջացրել են անհանգստություններ թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Միաժամանակ ԵՄ անդամ 11 երկրներ «16+Չինաստան» ձևաչափի անդամ են, իսկ վերջերս Իտալիան պաշտոնապես միացավ չինական նախաձեռնությանը:
Այս տարվա ֆորումին մասնակցելու նպատակով Պեկինում են գտնվում ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարներ:
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի այս տարի մասնակցեր այս իրադարձությանը: Բնապահպանության նախարարի մակարդակով մասնակցությունը չի արտահայտում ծրագրի ամբողջական կարևորությունը եւ Հայաստանի հնարավոր ակնկալիքները։
Անցյալ անգամ 2017 թվականին թե Հայաստանը, թե Ադրբեջանը մասնակցել են էկոնոմիակյի նախարարների մակարդակով: Իսկ այս տարի Ադրբեջանի կողմից մասնակցում է նախագահ Ի.Ալիևը, Վրաստանն էլ ներկայացված է փոխվարչապետի մակարդակով։
Այս նախագծի մի մասը անցնում է նաև Հարավային Կովկասով:
Չինական գործոնը գնալով աճում է ամենուրեք, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, և մեր ավանդական բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավ հնարավորություն է կորում: Չինական ներդրումներ ապահովելու համար բարձր մակարդակով մասնակցությունը խիստ անհրաժեշտ կլիներ: Չինական աջակցությամբ հնարավոր է առաջ մղել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Վրաստան երկկողմ փոխկապակցվածությունը:
Չինական հնարավոր ներդրումների ծավալը Հայաստանում այս ծրագրի շրջանակներում լավ աշխատանքի դեպքում կարող է համադրելի լինել ԱՄՆ+ԵՄ ֆինանսական աջակցության ծավալների հետ։
Հայաստանը պետք է գտնի իր տեղը այս կարեւոր նախագծում»,- ասված է նրա գրառման մեջ

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում