ԱՄՆ Կոլորադո նահանգի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատն ապրիլի 24–ին, միաձայն քվեարկությամբ ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Սենատն այդ բանաձեւով ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Մենք երախտագիտություն ենք հայտնում, որ Կոլորադոն մշտապես հիշում է Հայոց ցեղասպանությունը, եւ մենք նաեւ հպարտանում ենք այն համարձակ բանաձեւով, որով ճանաչվում են ցեղասպանության շարունակական հետեւանքները, որոնց բախվում է հայ ժողովուրդը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նորա Հովսեփյանը։ «Բանաձեւն արժանի է հատուկ ուշադրության՝ պայմանավորված Արցախի Հանրապետության ճանաչմամբ»,- ընդգծել է նա։
Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի եւ հանրապետական սենատոր Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձեւն անդրադառնում է Հայոց ցեղասպանության պատմությանը եւ հիշատակելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոլորադոյի ջանքերը՝ օգնելու հայ ժողովրդին՝ հաստատում է ցեղասպանության հետեւանքների շարունակական բնույթը։
Մասնավորապես, բանաձեւում ասվում է, որ «Հայոց ցեղասպանության շարունակական հետեւանքներին եւ դրանց անպատժելիությանն է վերաբերում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը»։ Այսպիսով, Արցախի Հանրապետությունը ճանաչած ամերկյան նահանգների թիվը հասավ 9-ի։
Բանաձեւը նաեւ հիշատակում է Նախիջեւանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիության հետեւանք․ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը եւ հայկական սրբավայրերի անարգել պղծումը հանգեցրին ադրբեջանական էքսկլավ Նախիջեւանի բնիկ ժողովրդի՝ հայերի ամբողջ ժառանգության ոչնչացմանը՝ մշակությային ցեղասպանությանը։ Այնտեղ 1997-ից 2007 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է հայկական հնագույն ժառանգության բոլոր հետքերը, այդ թվում՝ Ջուլֆայի նշանավոր խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015 թվականին դրվեց Կոլորադո նահանգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը