Գարիկ Մարտիրոսյանի կինն Ալսուի դստերն օգնել է հայտնվել «Ձայնի» եզրափակչում
10-ամյա Միկելա Աբրամովան, որին մարզիչ Սվետլանա Լոբոդան չի ընտրել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակիչ անցնելու համար, այդ փուլում կարողացել է հայտնվել հանդիսատեսի քվեարկության շնորհիվ։ Հավելյալ ռաունդում նա կատարել Յուլյա Նաչալովայի «Герой не моего романа» երգը։
Instagram-ի էջում Միկելան դիմել է իր երկրպագուներին։ Ալսուի դուստրը խոստովանել է, որ դա իր կյանքի ամենահուզառատ օրն է եղել։

«Ես շատ էի հուզվում։ Այնքան էի ցանկանում, որ ամեն ինչ իդեալական լինի։ Հանճարեղ Յուլյա Նաչալովայի «Герой не моего романа» երգն ինձ համար շատ կարեւոր է։ Ես երազում էի այն կատարել «Մանկական ձայնը» նախագծում, երբ Յուլեչկան մեզ հետ էր։ Կուզեի, որ նա լսեր, որպեսզի խորհուրդ տար... Երբ Յուլյան մահացավ, ես որոշեցի, որ պետք է կատարեմ հենց այս երգը, որպեսզի նրա հիշատակը վառ մնա»,- գրել է Աբրամովան։ Երիտասարդ վոկալիստը շնորհակալություն է հայտնել հեռուստադիտողներին, ովքեր ի աջակցություն իրեն հաղորդագրություններ են ուղարկել։

Ինչպես պարզվել է, Միկելային օգնել է նրա մոր ընկերուհին՝ 42-ամյա Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը։ Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կինը գրել է, որ իր ընտանիքը 60 հաղորդագրությոն է ուղարկել ի աջակցություն Աբրամովայի։ Ուղիղ եթերում քվեարկության արդյունքների հայտարարման ընթացքում Ալսուի դուստրը բավական երկար ժամանակ երկրորդ տեղում էր եւ կարողացել է հաղթել միայն վերջին վայրկյաններին։
«Մանկական ձայնի» այս եթերաշրջանի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 26-ին։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան