Յուլյա Նաչալովայի հայտնի երգը «Ձայնը» նախագծի եզրափակիչ է դուրս բերել Ալսուի 10-ամյա աղջկան (տեսանյութ)
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալսուի 10-ամյա աղջիկը` Միկելա Աբրամովան, շարունակում է պայքարը «Ձայնը. երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի եզրափակչում: Միկելան դուրս էր մնացել հիմնական պայքարից, սակայն ժյուրիի անդամները հավելյալ փուլ էին ավելացրել` հնարավորություն տալով դուրս մնացած մասնակիցներից երեքին վերադառնալ և շարունակել պայքարը:
Ինչպես հայտնում է msn.com-ը, հավելյալ փուլում Միկելան կատարել է կյանքից հեռացած Յուլյա Նաչալովայի «Герой не моего романа» հայտնի երգը` վստահ առաջ անցնելով մրցակիցներից, սակայն արժանանալով հանդիսականների քննադատությանը, որոնց կարծիքով երգի ընտրությունը նպատակահարմար չէր: Նշվում է, որ նախ փոքրիկ աղջնակին հարիր չէ նման կատարումը, երկրորդը` չի կարելի դափնիներ վաստակել ողբերգության ֆոնի վրա:
Այդուհանդերձ, Աբրամովան քվեարկության ընթացքում վաստակել է ձայների 44 տոկոսը և շարունակում է պայքարը նախագծում: Ալսուն դեռևս չի արձագանքել աղջկա հասցեին հնչած քննադատություններին, սակայն ելույթի ժամանակ դահլիճում էր և հետևում էր Միկելային:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները