«Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն
Երևանի փողոցներում ասֆալտի վրա #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած 5 քաղաքացի ներկայացվել է ոստիկանություն։
Քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանց բաց են թողել։
MEWS.am–ի տեղեկություններով՝ ոստիկանություն տարված քաղաքացիները «Իմ քայլը» դաշինքի անդամներ են։
Հիշեցնենք, որ ապրիլի 15–ի առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվել։
Նրանք առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Երեկ էլ ՝ ապրիլի 18–ին, մի խումբ քաղաքացիներ շրջել էին Երևանի փողոցներով և սպիտակ ներկով ծածկել #SutNikol գրությունները։


















































Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մե՞ջ ենք. Փաշինյանը #sutNikol ակցիայի մասին (տեսանյութ)
Մրցույթ՝ «Փաշինյանի ամենամեծ սուտը» թեմայով. հաղթողին 1000 դոլար են խոստանում
#SutNikol ակցիայի ամբողջական տեսանյութը
#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել
Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները (Տեսանյութ)
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները