ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում:
«Բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: Ըստ նրա՝ գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկներն են:
«Ավելի ճիշտ, խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք քաջ հայտնի են»,- նշել է նախարարը: Ընդհանուր առմամբ, չհերքելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Խոսք այն մասին, որ այն փոխվի կամ առաջարկվեն ինչ-որ նոր պլաններ, որոնք կտրուկ կփոխեն համանախագահների մշակած սխեման, չկա»,- ասել է նա:
«Գլխավորը կողմերին հավասարակշռված քաղաքական լուծում գտնելու հարցում օգնելն է, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են գալիս ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ միասնական դիրքորոշմամբ:
«Իրապես, փետրվարի 16-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հակաահաբեկչական համագործակցության հարցերը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: «Պարբերաբար այցելելով տարածաշրջան՝ նրանք, որպես կանոն, հանդես են գալիս միասնական դիրքերից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում»,- նշել է նախարարը: «Կարծում եմ, որ նման թիմային մոտեցումը վկայում է, թե ինչպես է կարելի և ինչպես է հարկավոր համագործակցել միջազգային հակամարտությունների հաղթահարման հարցում»,- հավելել է նա:
«Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի, ինչպես նաև Փարիզի հետ կշարունակվի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը