«Մանկական ձայնը»․ Ռոբերտ Բագրատյանը հիանալի երգեց եւ անցավ հաջորդ փուլ
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» նախագծի հերթական հաղորդման ժամանակ 13-ամյա Ռոբերտ Բագրատյանին հաջորդ փուլի ուղեգիր տվեց Բրունո Մարսի «Uptown Funk» ստեղծագործությունը։ Մենամարտեր փուլում նա ներկայացավ Սերգեյ Ֆիլինի եւ Իվանո Սոխնեւի հետ։ Իսկ նրանց մարզիչ Լոբոդան տղաներին ասել էր, որ պետք է «պարահրապարակը պայթեցնել»։
Երգն ու պարն այնքան էին աչքի ընկնում, որ Վալերի Մելաձեն խոսք վերցնելով առաջին հերթին տղաներին խնդրեց, որ անկախ կատարման մակարդակից «դեռ չթողնել դպրոցը»։ «Համարից բխող էներգիայից կարող էին ճաքել հեռուստադիտողների հեռուստացույցերը», - ասաց Վալերին։ Ինքը՝ Լոբոդան, մեկնաբանելով իր տղաների ելույթն ասաց, որ եւս մեկ անգամ համոզվեց, որ իր թիմում հավաքված են նախագծի լավագույն երեխաները, իսկ տրիոյի մասնակիցներին անվանեց «նախագծի ամենահզոր տղաներ»։
Հիշենենք, որ կույր լսումներ փուլում Ռոբերտ Բագրատյանի ելույթից հետո Լոբոդան տրվելով էմոցիաներին ծնկի էր իջել եւ նրան գրկելով ասել․ ««Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։
Իսկ մեր մեկ այլ հայրենակից Էլեն Բադալյանը, ցավոք, վոկալային բաթլում չկարողացավ հաղթել Նինո Չեսներին։ Սակայն պետք չէ վհատվել, այն էլ այն դեպքում, որ մարզիչները նրա համար լավ ապագա են տեսնում․․․


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները