«Քայլ առ քայլ կկարողանանք հասնել փոխզիջման»․ Մատվիենկոն՝ ղարաբաղյան գործընթացի մասին
«Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար, քանի որ այլ լուծում չկա»,-Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
Մատվիենկոն հիշեցրել է՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիների որոնմանը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում:
Հիշեցնենք՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հետո էլ՝ Ադրբեջանի նախագահը։ Իսկ առաջիկա երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին երկու երկրների արտգործնախարարները հանդիպելու են արդեն Մոսկվայում, և այդ հանդիպմանը մասնակցելու է Ռուսաստանի արտգործնախարարը։
Մատվիենկոն Բաքվում անդրադարձել է ապրիլի 15-ին կայանալիք հանդիպմանը՝ նշելով․ «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:
Ռուսաստանի քաղաքականության հնաբնակներից մեկը վստահեցրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։
Դե իսկ Ասադովը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Այսօր Մատվիենկոյին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Մատվիենկոյին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարին ընդունելիս Ալիևն այսօր ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն և Մոսկվան ակտիվորեն չեն համագործակցում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար, և ռուսական կողմը ադրբեջանական տնտեսություն է ներդրել շուրջ 1,5 միլիարդ դոլար։
Մատվիենկոն Բաքվում հավելել է նաև, որ միայն անցած տարի Ադրբեջան էր այցելել 800 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Ի դեպ, իր ադրբեջանցի գործընկեր Օքթայ Օսադովին Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարը հրավիրել է Սևաստոպոլ՝ Մեծ հայրենականում հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Ադրբեջանցի մեկնաբաններն ընդգծում են, որ Բաքուն չի ճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի միավորումը Ռուսաստանին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը