Որքան է վճարում Օլգա Բուզովան իր հիթերի հեղինակին
Ռեփեր ST-ն (իսկական անունը՝ Ալեքսանդր Ստեպանով) հայտնել է գումարի չափը, որը ստանում է Բուզովայի երգերի համար։ Երաժիշտը փոփ երգչուհու համար գրել է «Мало половин», «Чемпион» եւ «Она не боится» երգերը։
Հիփ-հոփ կատարողի խոսքով՝ մի տեքստի արժեքը սկսվում է 20 հազար դոլարից։ ST-ն ընդգծել է, որ ոչ միշտ է այդպիսի աշխատանքի համաձայնում։ «Ոչ միշտ է հետաքրքիր գումարի դիմաց երգ գրել այն բանի համար, որ ինչ-որ մեկը շոյի իր ինքնասիրությունը։ Միայն եթե մեծ գումարի դիմաց։ Ես շատ թանկ տեքստ գրող եմ»,– Lenta.ru-ի հետ հարցազրույցում հայտարարել է նա։
ST-ն հայտնել է, որ «Мало половин» կոմպոզիցիան նվիրել է Բուզովային, սակայն նրանից հեղինակային հատկացում է ստանում։
«Мало половин» երգը ներառված է երգչուհու՝ 2017թ.-ին թողարկված «Под звуки поцелуев» դեբյուտային ալբոմում, որն ընդամենը 15 րոպեի ընթացքում գլխավորել է ռուսական iTunes-ի առաջին հորիզոնականը՝ այդ արագությամբ ռեկորդ սահմանելով։ 2018թ.-ին երգը նոմինացվել է Муз-ТВ-ի մրցանակաբաշխությանը «Լավագույն կանացի տեսահոլովակ» անվանակագրում եւ մրցանակ ստացել «Ռուսալեզու համացանցի լավագույն երգ» անվանակարգում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները