Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում
Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում։ Համատարած դեստրուկցիա է և որևէ լուրջ և առարկայական քննարկում անհնարին է դարձել։
Նախկինում լրագրող, իսկ ներկայումս վարչապետ հանդիսացողի ընդդիմությունը ներկայիս լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի են ենթարկվել։
Իշխող Քաղաքացիական պայմանագիր ֆեյք կուսակցությունն՝ իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին, խաղից դուրս է մնացել ու դա պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են։ Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է։
Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը։ Բնականաբար, սուրբ տեղը դատարկ չի մնում։
Պարզ է, որ Հայաստանում քաղաքական դեբատներ և երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետև չկան երկխոսող միավորները։
Լրագրող վարչապետին, բնականաբար, լրագրողները պետք է ընդդիմանան, իսկ հանրային կարծիքը պետք է ներկայացնեն ֆեյքերը։
Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոույի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում