Ադրբեջանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել Դավիթ Տոնոյանի հայտարարության կապակցությամբ
Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Բրյուսելում հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպմանը քննարկվել են մարդասիրական բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ մենք կարող ենք գտնել շփման եզրեր», - ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ տարակուսանք է հայտնել այդ հանդիպումից մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Նյու Յորքում արած հայտարարության կապակցությամբ:
Ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը Տոնոյանը ասել էր. «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։
«Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուս կողմից՝ անհեթեթություն, որ նոր դժվարություններ է ստեղծում: Սա այն հարցերից մեկն է, որի շուրջ պետք է աշխատանք տանել: Հայաստանում պետք է հասկանան, որ բռնակցման քաղաքականությունն ու տարածքների օկուպացիան անհնար է կապակցել միջազգային հարաբերությունների հետ», - ասել է Մամեդյարովը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը