Լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին. Պյոտր Սվիտալսկի
Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին: Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասպանելով հարցին, թե ինչպես է գնահատում Վիեննայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը:
Անդրադառնալով ՀՀ հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման ընթացքի մասին հարցին, դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին զգալի առաջընթաց կգրանցվի: Նա նաեւ հավելեց, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ առաջարկելով նոր իրավական ակտեր, կոռուպցիայի դեմ պայքարում նոր ինստիտուտներ ստեղծելով:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը