Ինչպե՞ս կարող են ԼՂ կոնֆլիկտի կողմերը հումանիտար ծրագիր իրականացնել, երբ Ալիևը խոսում է Երևանը գրավելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական երևույթ է: Չհանդիպել, նշանակում է՝ չերկխոսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Հանդիպման բովանդակությունը, արդյունքները պարզ չեն, կասկածում եմ, որ կողմերի ներկայիս դիրքորոշումների պայմաններում նույնիսկ կախարդական փայտիկի օգնությամբ հնարավոր կլինի հանդիպումներից արդյունք գրանցել, համաձայնության գալ»,- ասաց Կ. Զատուլինը:
Ինչ վերաբերում է հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրությանը, որտեղ խոսվում է հումանիտար ծրագրեր իրականացնելու պատրաստակամության մասին, Կոնստանտին Զատուլինն ասաց, թե կդժվարանա ասել՝ կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց նշեց, որ ատելության պայմաններում մարդասիրական ծրագրեր իրականացնելը հնարավոր չէ:
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը նման ծրագրեր իրականացնելու համար պետք է նվազեցնել: Կան բազում հակամարտություններ, որոնք դեռևս լուծված չեն, տարիների պատմություն ունեն, ինչպես Կիպրոսը: Ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է ագրեսիվ հայտարարություններով, որոնց մեծ մասի հեղինակը Ադրբեջանն է և այդ հայտարարությունները բարձր մակարդակով են արվում: Ինչպե՞ս կարելի է հումանիտար ծրագրեր իրականացնել, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակային խոսում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը գրավելու մասին»,- շեշտեց պետդումայի պատգամավորը:
Ավելին, ըստ Զատուլինի, պաշտոնական Բաքուն «հիստերիկ» վերաբերմունք է ցույց տալիս մարդկանց նկատմամբ, ովքեր անգամ հումանիտար նպատակներով մեկնում են Ղարաբաղ, նրանց ներառում է «սև ցուցակներ»-ում, հայտարարում «պերսոնանոնգրադա» կամ ինչպես դա եղավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքում պահանջում արտահանձնել իրեն:
«Այս ամենը անհանդուրժողական մթնոլորտի արդյունք է և հարվածում է առաջին հերթին Ադրբեջանին»,- նշեց Կ. Զատուլինը:
Հարցին՝ ո՞ր դեպքում Ադրբեջանը կհամաձայնի, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, պատգամավորը պատասխանեց. «Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին: Որպեսզի բալանսավորվի Ղարաբաղի մասնակցությունը հորինվել էր Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասկացությունը: Իրավիճակը, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, ամեն ինչ ավելի մոտ էր իրականությանը, որովհետև, համաձայն եմ Փաշինյանի հետ, առանց Ղարաբաղի մասնակցության հակամարտությունը վերջնականապես չի լուծվի: Վաղ թե ուշ Ղարաբաղը դառնալու է բանակցությունների մաս: Այլ հարց է, որ բանակցային սեղանից դուրս գալուց հետո այլևս դժվար կլինի վերադառնալ»:
Կ. Զատուլինն ասաց, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: Ըստ նրա՝ Ղարաբաղի մասնակցությունն ավելի բովանդակային էր դարձնում բանակցությունները, չէր երաշխավորում հակամարտության կարգավորումը, բայց մոտեցնում էր դրան: «Կարծում եմ, որ ժամանակը չի անցել, դեռ հնարավոր է վերադարձնել Ղարաբաղը բանակցային սեղան»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը