Ֆրենկ Փալոնե. Արցախը ողջ հայկականի մարմնացումն է
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն քննարկել է Արցախ ուղեւորությունների եւ նրա հետ կապերի ԱՄՆ հակաարդյունավետ սահմանափակումները Րաֆֆի Կարակաշչյանի՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) օրենսդրական հարցերով տնօրենի հետ հարցազրույցում։
«Նախ՝ դուք չեք կարող օգտագործել ամերիկյան տրանսպորտային միջոցները Արցախ մեկնելու համար, բայց, բացի այդ, Պետդեպարտամենտը ձեզ ասում է, որ դա անվտանգ չէ, եւ դուք կբախվեք հետեւանքների ու կհայտնվեք Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Ըստ էության, նրանք փորձում են վախեցնել մարդկանց եւ, հավանաբար, եթե նրանք փորձում են վախեցնել ինձ ու Կոնգրեսի մյուս անդամներին, դա, անշուշտ, կխոչընդոտի մասնավոր անձանց եւ բիզնեսին»,- ասել է Փալոնեն։
Փալոնեն հանդես է եկել ի պաշտպանություն Արցախ այցելությունների ու նրա հետ կապերի մասին բանաձեւի, որը ներկայացվել էր մարտին, ԱՀԱԿ լիակատար աջակցությամբ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փորձել աջակցել որքան հնարավոր է ավելի շատ շփումների՝ հասկանալու համար, թե ինչի են բախվում Արցախի բնակիչները։ «Արցախը գոծող դեմոկրատիա է, շուկայական տնտեսություն, շատ նման Միացյալ Նահանգներին եւ մնացյալ Արեւմուտքին։ Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ իմանան դա»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է քաղաքական եւ տնտեսական համագործակցություն հաստատել։
Կոնգրեսական Փալոնեն, որն ավելի հաճախ է եղել Արցախում, քան ԱՄՆ օրենսդիրներից որեւէ մեկը Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում, նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ ուղեւորությանը։
«Ես միշտ ցանկանում եմ վերադառնալ... Ես ցանկանում եմ, որպեսզի Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, ես ցանկանում եմ, որպեսզի Արցախը շարունակի մնալ անկախ երկիր կամ, եթե նրանք քվեարկեն հանրաքվեում, դառնա Հայաստանի մաս։ Սակայն որպեսզի այն հայկական մնա, ինչը վերջնանպատակն է.. ճանաչվի որպես հանրապետություն կամ Հայաստանի մաս։ Բայց դրանից բացի, ես պարզապես սիրում եմ նրա մշակույթը։ Ես պարզապես սիրում եմ ամբողջ հայկականը, եւ Արցախը հայկականի ինքնատիպ մարմնավորումն է, լինի բրուտագործությունը, գորգերը, թե մշակույթն առհասարակ»,- ասել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ