Հայաստանը շատ կտրուկ առաջարկ է արել. ՌԴ Պետդումայի պատգամավորը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին
ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Ադալբի Շխագոշևը, մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախին ներգրավելու հարցը, կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է դրա մասին խոսել:
«Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին անժամանակ է: Բացառել այդ տարբերակը չի կարելի, սակայն ներկա պահին դա շատ կտրուկ առաջարկ է Հայաստանի կողմից: Սկզբի համար Փաշինյանին և Ալիևին անհրաժեշտ է բանակցությունների մի քանի փուլ անցկացնել «Երևան-Բաքու» ձևաչափով և փորձել մշակել բանակցությունների հնարավոր տարբերակները՝ Ղարաբաղի մասնակցությամբ», - ասել է քաղաքական գործիչը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը Ղարաբաղն իր տարածքն է համարում, և հարց է ծագում, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին:
«Կողմերը պետք է նստեն և երկար զրուցեն: Հայաստանն ու Ադրբեջանը այլընտրանք չունեն: Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելու արվեստից և ընդհանուր եզրեր գտնելու կարողությունից», - ասել է ռուս պատգամավորը:
Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և որ Մոսկվան ռազամավարական նպատակ է հետապնդում՝ զարգացնել հարաբերությունները երկու կողմի հետ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ