Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ է ստեղծվել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձեւավորվել:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ եւ խմբի անդամներին՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ցանկության ու վճռականության համար:
Այս նախաձեռնությունն ինստիտուցիոնալ նոր մակարդակ է մեր համագործակցության, որը սկսվել է երկու տարի առաջ՝ Ստեփանակերտ կատարած Ձեր այցով եւ մեր երկրի հետ ծանոթությամբ:
Համոզված եմ, որ այն արդյունավետ հարթակ կդառնան Արցախի եւ Կանադայի միջեւ փոխշահավետ կապերի ընդլայնման համար, մասնավորապես՝ մարդասիրական համագործակցության բնագավառում»։
Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաեւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Աեւակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձեւավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ