Ռուս լարախաղացներն անցել են երկու բարձրահարկ շենքի միջև կապված ճոպանի վրայով (տեսանյութ)
Ռուսաստանի Ուֆա քաղաքում երկու լարախաղաց անցել են 10-հարկանի շենքերի միջև կապված ճոպանի վրայով: Ինչպես գրում է Lenta.ru-ն, նրանց հնարքը պատկերող տեսանյութը մարտի 17-ին հրապարակվել է համացանցում:
Ինչպես ներկայացրել է էքստրեմալներից մեկը, շենքերի միջև հեռավորությունը կազմել է 56 մետր: Հնարքն իրականացնելու համար երիտասարդները երկու շաբաթ պատրաստվել են: «Միտքը վաղուց էր ի հայտ եկել, և հենց ժամանակ եղավ, մենք դա արեցինք», – ասել է լարախաղացներից մեկը:
Նա նաև ընդգծել է, որ ճոպանով անցնելուց հետո իրենց ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները: Բաժանմունքում իրենք ստիպված են եղել բացատրագիր գրել, որից հետո երիտասարդներին ազատ են արձակել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները