Անջատողականները ՀՀ օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել ԼՂ-ի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․ ԱՄՆ Պետդեպ
Մի քանի օր է, ինչ իշխանությունը ցնծալով տարածում է ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի այն հատվածը, որտեղ դրական գանահատական է տրված «Թավշյա հեղափոխությանը»։ Նոր իշխանություններին հատկապես դուր էր եկել Մարտի 1-ի գործի մասով զեկույցում տեղ գտած գնահատականները։ Իշխանությունների գնահատմամբ՝ սա աննախադեպ զեկույց է և սա հենց իրենց հաջողությունն է։
Թավշյա իշխանությունը տարօրինակ կերպով սակայն չի նկատել այն գնահատականները, ձևակերպումները, որոնք տեղ են գտել զեկույցում Արցախի խնդրի մասով, իսկ այս մասով զեկույցում բառացի գրված է․«Անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․․․» (զեկույցն ամբողջությամբ այստեղ)։
Հետաքրքիր է՝ նոր իշխանությունները սա՞ էլ են համարում իրենց «հաջողությունը»։ Ինչու՞ զեկույցի այս հատվածն էլ չի քննարկվում իշխանությունների կողմից և ինչու՞ սրան էլ գնահատական չի տրվում։ Սրանք հարցեր են, որոնց Փաշինյանի իշխանությունը պետք է քաջություն ունենա պատասխանելու։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ